ՀՀ-ում ունենք փողի էժանացման խնդիր, որպեսզի բանկերի տոկոսները լինեն հնարավորինս ցածր. ՀՀ վարչապետ

ՄՄարո Թարվերդյան

2029 թվականին աշխարհի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում. Կառավարության նիստում վարչապետը ողջունել է ՖԻՖԱ-ի այս որոշումը, շնորհավորել Վրաստանին և մեզ այս հաջողության առիթով: Ակնկալվում է, որ այդ օրերին Հայաստան կայցելի ավելի քան 100 հազար երկրպագու:

Գործադիրը ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերին: Կլուծվի դեռևս 2000-ականներից բնակարանի խնդիր ունեցող զինծառայողների հարցը. պետաջակցության ծրագրի շահառու է 2850 զինծառայող:

Հավանության են արժանացել նաև «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ու Հայաստանի և Անգոլայի կառավարությունների միջև դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում