Արմավիրի քրեական ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել․ հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց

ԼԼուսինե Մուրադյան

ՆԳՆ ոստիկանության պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ շարունակվում է հետևողականորեն։ ՆԳՆ ոստիկանությունը Արմավիրի քրեական ոստիկանների վերջին բացահայտումներից երկուսը ներկայացնում է միասնական տեսաշարով:

Արմավիրի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիր քաղաքի 65-ամյա բնակիչը իրացման նպատակով պահում է կանեփից պատրաստված թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց, ձեռք բերվեցին փաստական տվյալներ, նախաձեռնվեց քրեական վարույթ։

Մարտի 16-ին, դատարանի որոշմամբ, նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով ապակյա տարաներ և թղթե փաթեթներ՝ ընդհանուր 270 գ քաշով։ Բացի այդ, հայտնաբերվեցին կանեփի սերմեր, կաթուցիչներ և նռնակ։ Տանտերը հայտնեց, որ նռնակը գտել է, իսկ թմրանյութն ինքն է պատրաստել անձնական օգտագործման համար։

Մարտի 18-ին էլ Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նմանատիպ տեղեկություն։ Նույն օրը՝ ժամը 15։45-ին, Երևան-Էջմիածին ճանապարհին ձերբակալվեցին Շահումյան գյուղի և Վաղարշապատ քաղաքի 64-ամյա երկու բնակիչ։ Հինգ րոպե անց Երևան-Արմավիր ճանապարհին ձերբակալվեցին Հացիկ գյուղի 52-ամյա և Արմավիր քաղաքի 71-ամյա բնակիչներ։ Երկու մեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք և կնիքվեցին։

Առաջին մեքենայի վարորդի և երկրորդ մեքենայի ուղևորի մոտ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված և սուբուտեքսի նմանվող կես հաբ։ Շահումյան գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդը խոստովանեց, որ ձերբակալվելուց առաջ 25 հազար դրամով սուբուտեքս էր իրացրել վարորդին։ Պարզվեց նաև, որ նույն սուբուտեքսը նրան էր իրացրել Հացիկ գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդը։

Դատարանի որոշմամբ խուզարկվեցին կնիքված մեքենաները․ հայտնաբերվեցին ներարկիչներ, որոնցից մեկը լցված էր սուբուտեքսի նմանվող լուծույթով, մյուսում կային սպիտակ հեղուկի հետքեր։ Շահումյանցու տանը ևս հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ՝ կանեփանման զանգվածով։

Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում