Ավտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Մարտի 7-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած՝ մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչը հայտնել էր, որ գիշերը գողացել են իր մեքենայի կողային հայելիները և թողել տելեգրամյան հասցեով գրություն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Շուտով ստացվեց հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով հափշտակությունը կատարել է Վազգեն Վեհափառի փողոցի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ։

Մարտի 9-ին՝ ժամը 03։45-ին, երիտասարդը հայտնաբերվեց Արամ Խաչատրյան փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին պտուտակահաններ, հարթաշուրթեր և այլ գործիքներ, զենքի ու փամփուշտի նմանվող առարկաներ, մոխրացած հետքերով կաթուցիչ, թմրանյութանման զանգվածով փաթեթ և տելեգրամյան հասցեով գրություն, որը նույնական էր մարտի 7-ին Բաղրամյան պողոտայի մեքենային թողած գրությանը։

Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում