65+ տարիքի 50073 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4.3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն՝ պետբյուջեի միջոցներով․ վարչապետ

ԷԷմմա Վարդանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով երեկ՝ հունվարի 29-ին հրապարակած վիճակագրության մասին։ Վարչապետն ասել է, թե թվերն ինչ են արտացոլում։

«Շատերն էին կռահել, որ թեման առնչվում է առողջության ապահովագրությանը, սակայն ոչ մեկը չէր կռահել, որ թվերն արտացոլում են 65+ տարիքի թոշակառուների առողջության ապահովագրության համակարգից օգտված լինելու վիճակագրությունը։ Այսօր թարմացրել եմ այդ տվյալները և կներկայացնեմ հունվարի 29-ի երեկոյան դրությամբ առկա թվերը»,- ասել է վարչապետը։

65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն՝ պետական բյուջեի միջոցներով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում