Կապան-Ծավ ավտոճանապարհին հայտնաբերվել և վնասազերծվել է հրանոթի արկ

ՌՌոզա Խաչատրյան

«911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ տանող ճանապարհին նկատվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի, նաև՝ ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորական խմբերը: Կապան-Ծավ ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի հրանոթի արկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Հրանոթի արկը վնասազերծել են ՊՆ սակրավորները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում