Պիտի ականջներին օղ անեն, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս պետության համը մնալու է իրենց բերաններում. Կոնջորյանը՝ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշման մասին

Այսօր տեղեկացանք, որ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդությունը՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավոր չեն: Սա շատ կարևոր որոշում է: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Սա շատ կարևոր արձանագրում է, և Սամվել Կարապետյանը, բոլոր նրանք, ովքեր կփորձեն փողի միջոցով ՀՀ ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ կառավարության գործողությունները սաբոտաժի ենթարկել, պիտի ականջներին օղ անեն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս պետության համը մնալու է իրենց բերաններում»,- ասաց նա:

Կոնջորյանը նաև հիշեցրեց, որ 2024-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀԷՑ-ի վիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր արել Ազգային ժողովում: Դրան հաջորդել էր ՀԷՑ-ի պետականացման գործընթացը, որի շրջանակում բացահայտումներ էին եղել, և, ըստ Կոնջորյանի, դեռ բացահայտումներ լինելու են:

«Արբիտրաժի այս որոշումը չափազանց կարևոր հանգրվան է, որովհետև այն մարդիկ, որոնք փորձում էին հանրությանը մոլորեցնել, որ միջազգային ատյաններում սա կանենք, նա կանենք, միջազգային ատյաններում նրանք ևս արժանացան համապատասխան գնահատականի:

Այս գործընթացը լինելու է շարունակական, ու բոլորը պատասխան են տալու իրենց արածների համար»,- ասաց նա:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©