Որևէ մեկն անմեղ ձևանալու մտադրություն չունի և մարդկանց հավատաքննության չենք ենթարկում. վարչապետ

ԷԷլեն Պետրոսյան

Հայաստանն ինստիտուցիոնալ պետություն է, և համոզվա՛ծ եղեք, որ եթե իմ արարքներում լինեն քրեական պատասխանատվության ենթակա արարքներ, դրանք իրենց արձագանքն անպայման կստանան, հայտարարել է վարչապետը, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք խախտվել է սահմանադրական կարգը՝ որպես ՀՀ վարչապետ 10 եպիսկոպոսների հետ ստորագրելով եկեղեցու բարենորոգման հայտարարությունը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հավատաքննության չեն ենթարկում և, որ այդ հայտարարությունը բաց է նաև կաթողիկոսի համար: Պետության ղեկավարը ընդգծել է՝ մեր խնդիրն է վերականգնել ժողովրդի և եկեղեցու միասնությունը:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում