ՀԷՑ-ն անդադար աշխատում է հրդեհից հոսանքազրկված հասցեների էլեկտրամատակարարումը վերականգնելու համար

ԳԳոհար Սարգսյան

Երևանի Վարդաշեն թաղամասի էլեկտրական ենթակայանի բաշխիչ սարքավորումներում նախօրեին առաջացած խոշոր հրդեհի հետևանքները վերացնելու և հոսանքազրկված 11500 բաժանորդների էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

«Լուրերի» հետ զրույցում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ առավոտյան հրատապ խորհրդակցություն է անցկացվել, բոլոր ուժերը մեկտեղված են, որ այսօր մինչև ժամը 22-ը էլեկտրամատակարարումը բոլոր ուղղություններով վերականգնված լինի:

Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում