ՆԳ նախարարը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների ամանորյա հեքիաթային ներկայացմանը

Դեկտեմբերի 25-ին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տոնական մթնոլորտ էր։ «Ամանորյա երազ» խորագրով ներկայացման հերոսները երեխաներն էին՝ իրենց ժպիտներով, երազանքներով և հեքիաթային կերպարներով։

 
 
ՆԳՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
 

Ներկա էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՆԳ նախարարության և «ՍՕԱՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ։

 

Մանկատան սաները ներկայացրին իրենց հեքիաթային կերպարները և կատարած բարի գործերի համար լուսավորելով աստղերը՝ տոնական տրամադրություն պարգևեցին հյուրերին։

 
 

Ներկայացման ավարտին ՆԳ նախարարության կողմից նվերներ են հանձնվել երեխաներին։

 
 

Հանդիպումը սպասված էր հատկապես մանկատան սան Ալենի համար, ով երազում է դառնալ ոստիկան: Ալենը հնարավորություն է ունեցել շրջել պարեկների հետ, ծանոթանալ իր երազանքի մասնագիտությանը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©