Խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելումը ՄԻՊ հաստատության առաջնային ուղղություններից է. ՀՀ օմբուդսմեն

ԼԼուսինե Մուրադյան

Տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի հերթական ընդլայնված նիստը։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից:

 

Հանդիպմանը մասնակցել են իրավասու պետական մարմինների և ՄԻՊ-ին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

 

Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելումը ՄԻՊ հաստատության առաջնային ուղղություններից է. «Ոլորտի զարգացումն ու կատարելագործումը կարևորում եմ ոչ միայն որպես Մարդու իրավունքների պաշտպան, այլ նաև որպես Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ։ Այս ոլորտի արդյունավետ իրացումը հնարավորություն է տալիս պետության ներսում լուծելու բազմաթիվ համակարգային խնդիրներ»:

 

Պաշտպանը կարևորել է միջգերատեսչական և բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ ոլորտում առկա խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ու համակարգված աշխատանքի արդյունքում։ Այս համատեքստում նա ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհրդատվական և փորձագիտական խորհուրդների, մասնավորապես՝ խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նշանակությունը։

 

Նիստի ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը ներկայացրել է Կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեությունը, այդ թվում՝ իրականացված այցերը։ Նշվել է, որ տարվա ընթացքում իրականացվել է ընդհանուր առմամբ 58 այց, այդ թվում՝ 30 մշտադիտարկման և 28՝ ըստ անհրաժեշտության այց, որոնցից 10-ին անձամբ մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Անդրադարձ է կատարվել նաև այցերի ընթացքում արձանագրված խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։

 

Խորհրդատվական խորհրդի անդամները ներկայացրել են ոլորտի վերաբերյալ իրենց մտահոգությունները, որոնք Կանխարգելման ազգային մեխանիզմի 2026 թվականի գործունեության շրջանակում ուսումնասիրության առարկա կդառնան:

 

Միջոցառումն ամփոփելով՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծումը հնարավոր է բացառապես համատեղ ջանքերի շնորհիվ․ «Շատ կարևոր է, որպեսզի մենք բաց աչքերով անդրադառնանք առկա խնդիրներին, բարձրաձայնենք դրանք և փորձենք գտնել համապատասխան լուծումներ»։

 

ՄԻՊ-ին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության Բնակչության հիմնադրամի հետ համատեղ։
Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում