«ԹՐԻՓ ուղին» Հարավային Կովկասի երկրների համար կապող օղակ է. փորձագետներ

ՀՀայկ Նավասարդյան

Հարևան Վրաստանը հայտնվել է ադրբեջանական մեդիայի թիրախում։ Վրաց-ադրբեջանական սահմանային ու մաքսային խնդիրներից հետո Բաքվի մամուլը գրում է, թե Վրաստանը ամեն կերպ փորձում է խոչընդոտել հայ-ադրբեջանական տնտեսական մերձեցումը։ Մինչդեռ թե հայ, թե վրացի փորձագետները կարծում են, որ Բաքվի տեղեկատվական հարձակումները այլ նպատակ ունեն։

Վրաստանը դեպի Հայաստան ադրբեջանական նավթա-մթերքի առաջին տարանցման համար տուրք չի գանձել, բացի այդ, պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը Հայաստանի հարավով անցնելիք Թրիփ ուղու հետ կապված բավական զուսպ է։ Փորձագետները մատնանշում են, որ Թրամփի ուղին ոչ թե հակադրվելու է Վրաստանով անցնող Միջին միջանցքին, այլ լրացնելու է տարածաշրջանի լոգիստիկ համակարգը։

Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում