Օրը՝ 60 վայրկյանում | 09.12.2025

Բեռլինում վարչապետ Փաշինյանը Շտայնմայերի և Մերցի հետ հանդիպումներից հետո կմեկնի Համբուրգ:

Հայ-ամերիկյան հարաբերություններն այս պահին ավելի խորն ու ամուր են, քան երբևէ. դեսպան Քվին:

Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններն արժեքավոր ներդրում ունեն պրոֆեսիոնալ զինվորական կադրերի զարգացման գործում. Հասանով:

Թուրքական կողմը կապահովի այն երթուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ Ռուսաստանից. Օրբան:

Եվրոպան և Կիևը մշակում են հակամարտության կարգավորման ծրագրի իրենց տարբերակը. Զելենսկի:

Վճռական ենք՝ ուժեղացնելու Մոսկվայի վրա ճնշումը և ստիպելու նստել բանակցությունների սեղանի շուրջ. Ֆոն դեր Լայեն:

Իսրայելը Լիբանանում թիրախներ է խոցել:

Թաիլանդ-Կամբոջա բախումները վերսկսվել են. կողմերն իրար մեղադրում են արգելված ականներ և թունավոր նյութեր օգտագործելու համար:

Իտալական La Stampa պարբերականը Երևանը ներկայացնել է պարտադիր այցելության վայր:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©