Օրը՝ 60 վայրկյանում | 28.11.2025

ՀՀ ԱԺ-ն ընդունեց ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցությանն առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:

Բաքուն և Բրյուսելը քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներն ու Թրամփի ուղու հետ կապված հարցեր:

Խամենեին հերքել է, որ Իրանը ոչ հրապարակային ուղերձ է փոխանցել ԱՄՆ-ին. Al Arabiya:

Խաղաղության նոր ծրագրի «հիմնական պարամետրերը» փոխանցել են Մոսկվային. Պեսկով:

Ուկրաինան չի հրաժարվի իր տարածքներից խաղաղության դիմաց. Երմակ:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակի տանը խուզարկություններ են եղել:

Սպիտակ տունը կվերանայի մի շարք քաղաքացիների կանաչ քարտերը:

Ես ընդմիշտ կդադարեցնեմ միգրացիան երրորդ աշխարհի երկրներից. Թրամփ:

Նախօրեին Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո մահացել է ԱՄՆ Ազգային գվարդիայի անդամը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©