ՀՀ-ում մեծ գումարներ են պտտվում, ԿԲ-ն այս տարի 1,5 մլրդ դոլար է գնել շուկայից. Նիկոլ Փաշինյան

ՄՄայա Խաչատրյան

Հոկտեմբերին սահմանվել է աշխատատեղերի նոր ռեկորդ. 810 հազար 74 աշխատատեղը նախորդ ամսվա համեմատ ավելի է մոտ 5000-ով: Միջին աշխատավարձը կազմել է 313 հազար դրամ: Գործադիրը հաստատել է անկանխիկից ամսական մինչև 10 հազար դրամ կենսաթոշակի հետվճարի նախագիծը: Զեկուցվել է, որ շահառուների թիվը 366 հազար 432 է, աճը նախորդ ամսվա համեմատ 3,6 տոկոս է:

Կառավարության ֆինանսավորմամբ, նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային ծրագրի 120 մլն 500 հազար եվրոն կուղղվի զբոսաշրջության խթանմանը՝ Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում:

Կառավարության նիստի մանրամասները՝ Մայա Խաչատրյանի տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում