Բանակային բոլոր դիրքերը պատշաճ կահավորված են, զինծառայողների կեցության պայմանները՝ ավելի բարելավված. Պապիկյան

ԷԷլեն Պետրոսյան

Այսօր բանակային բոլոր դիրքերը պատշաճ կահավորված են, զինծառայողների կեցության պայմանները՝ ավելի բարելավված:

Այս մասին «Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարի ժամանակ անդրադառնալով քաղաքացու՝ ուշադրություն դարձրեք դիրքերի կահավորմանն ու զինվորների կեցության պայմաններին, դիտարկմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ քաղաքացու դիրքեր կան, որ վրանների մեջ են, զինվորներն անձրևի տակ են ծառայում, պետք է ուշադրություն դարձնել, որ զինվորը կարողանա քնել փափուկ ներքնակի վրա, ոչ թե թաց քարի:

Պատասխանելով քաղաքացուն՝ Պապիկյանը պաշտոնապես արձանագրեց.

«Նման նկարագրով բանակային դիրքեր այսօր գոյություն չունեն»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում