Պետականացնել ՀԷՑ-ը կամ հրավիրել նոր ներդրող. տարբերակներ է ներկայացրել վարչապետը

Էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառություն, կորուստները նվազեցնելու հաշվին քաղաքացիներից ավելի շատ գանձումներ, մի քանի միլիոն կիլովատ.ժամ հավելագրումներ, բազայից ջնջված տվյալներ, գնումներում փոխկապակցված ընկերություններ. ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հիմքերը աշխատանքային հանդիպմանը վարչապետին զեկուցել է ժամանակավոր կառավարիչը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խնդրի լուծման երկու տարբերակ է քննարկվել. ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնել պետական սեփականություն՝ հրավիրելով պրոֆեսիոնալ կառավարիչ կամ գտնել նոր ներդրող: Պետության ղեկավարը նշել է, որ, իր կարծիքով, լավագույն լուծումը առաջին տարբերակն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©