Առողջապահության նախարարությանը 2020 թվականին կհատկացվի 109 մլրդ դրամ

ՆՆարե Ոսկանյան

2020 թվականի բյուջեով նախատեսվում է առողջապահության նախարարությանը տրամադրել 109 մլրդ դրամ, որը 19.4 մլրդ դրամով ավելի է 2019-ի ցուցանիշից, Ազգային ժողովում 2020-ի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 2020 թվականին հատկացվելիք միջոցները կազմելու են պետական բյուջեի ծախսերի 5.8 տոկոսը և ՀՆԱ-ի 1.5 տոկոսը: Ֆինանսական միջոցներն ուղղվելու են առողջության առաջնային պահպանմանը, սոցիալապես անապահով և հատուկ խմբերի անձանց բժշկական օգնություն ցուցաբերելուն, ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովմանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրերին, շտապօգնությանը, դեղապահովմանը և այլն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում