Սաուդյան Արաբիան մտադիր է 1 տրիլիոն դոլար ներդնել ԱՄՆ տնտեսության մեջ

ԴԴիանա Գասպարյան

Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը մեծ շուքով ընդունել է թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանին: Հանդիպման շրջանակում Էր Ռիադը և Վաշինգտոնը քաղաքացիական միջուկային էներգիայի զարգացման վերաբերյալ համատեղ հռչակագիր են կնքել: Նաև ամերիկյան կողմը «պաշտպանության ոլորտում խոշոր փաթեթ» է հաստատել, որը ներառում է Սաուդյան Արաբիային F-35 կործանիչների և 300 Աբրամս տանկերի մատակարարումներ։ Ի թիվս այլնի՝ Էր Ռիադը պարտավորվել է մեկ տրիլիոն դոլար ներդնել ամերիկյան ենթակառուցվածքների, արդյունաբերության և տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Կողմերը կընդլայնեն գործակցությունն արհեստական բանականության, առևտրի և այլ ոլորտներում: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան այսուհետ Վաշինգտոնի՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակիցն է:

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում