Անասնապահները չեն շտապում օգտվել «խելացի գոմերի» պետական ծրագրից
«Խելացի գոմեր» կառուցելու պետական սուբսիդավորումից ավելի շատ օգտվում են անասնապահությամբ աչքի չընկնող մարզերը:
Գոմերից 14-ը մինչև տարեվերջ արդեն պատրաստ կլինեն: Դիմողները շատ են, սակայն նրանց զգալի մասը դեռ սպասում է՝ ինչ արդյունք կունենա հարևանը:
Նոր անասնագոմեր կառուցողներն էլ վստահ են, որ սա անասնապահության նոր ու եկամտաբեր տարբերակ է:













