Ապօրինի արդյունահանել են 1500 խմ մարմարի հանույթ և շուրջ 24 միլիոն դրամով իրացրել

ԳԳոհար Սարգսյան

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, այն դեպքում, որ 2023 թվականին արդեն ավարտված էր ընկերությանը տրամադրված մարմարի հանքարդյունահանման թույլտվության ժամկետը, Կոտայքի մարզի Արզական գյուղի վարչական տարածքի մարմարի հանքի «Սուլիձոր» տեղամասում շարունակել են հանքարդյունահանումը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ըստ նախնական տվյալների՝ ապօրինի արդյունահանել են 1500 խմ մարմարի հանույթ, այն տեղափոխել նույն ընկերությանը պատկանող հանույթի տեսակավորման կետ ու ընդհանուր շուրջ 24 միլիոն դրամով իրացրել: Արդյունքում՝ պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

Նոյեմբերի 4-ին արդյունահանման վայրում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության կասկածանքով 4 անձ ձերբակալվել է:

Նրանք ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում