Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՌԴ-ն և Չինաստանը արձագանքել են միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու Թրամփի որոշմանը

ԳԳոհար Սարգսյան

Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների զինված ուժերին հրահանգել է 30-ամյա ընդմիջումից հետո վերսկսել միջուկային զենքի փորձարկումները՝ դա պատճառաբանելով Ռուսաստանի և Չինաստանի հետ համաքայլ գնալու անհրաժեշտությամբ:

«Մյուս երկրների փորձարկման ծրագրերի պատճառով ես Պատերազմի նախարարությանը հանձնարարել եմ սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այդ գործընթացը կսկսվի անմիջապես»,- գրել է նա Truth Social հարթակում Չինաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ։

Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր, ինչպես նաև արդիականացրել է միջուկային զինանոցն իր նախագահության առաջին ժամկետում:

«Ռուսաստանը երկրորդն է, իսկ Չինաստանը՝ երրորդը»,- հավելել է նա:

ԱՄՆ-ը վերջին անգամ միջուկային զենքի փորձարկում է անցկացրել 1992 թվականին:

Չինաստանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կհետևի միջուկային փորձարկումների մորատորիումի վերաբերյալ իր հանձնառությանը և փորձարկումների արգելման մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին:

Ռուսաստանն իր հերթին շեշտել է, որ «Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկումը, որն ավելի վաղ քննադատել էր Թրամփը, միջուկային փորձարկում է, որի նկատմամբ մորատորիում է սահմանված: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ «Բուրեվեստնիկ» հրթիռի և «Պոսեյդոն» ստորջրյա սարքի փորձարկումների մասին տեղեկատվությունը ճիշտ կերպով է ներկայացվել ԱՄՆ նախագահին: Պեսկովի խոսքով՝ Մոսկվան հետևում է միջուկային փորձարկումների միջազգային մորատորիումի հնարավոր խախտումներին, և եթե նման բան տեղի ունենա, ապա համարժեք գործողություններ կձեռնարկի: Նա հավելել է, որ Մոսկվան Վաշինգտոնից ծանուցում չի ստացել միջուկային զենքի փորձարկումը վերսկսելու մասին:

Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում