Գալյանը՝ անձնական տվյալների խախտման դեպքերը կանխելու մեխանիզմների մասին

ԼԼուսինե Մուրադյան

Ունենք ծրագիր՝ անձնական տվյալների պաշտպանության նոր, անկախ մարմին ստեղծելու, որը կհամապատասխանի Եվրոպայի 108+ կոնվենցիային և ԵՄ համապատասխան կարգավարումներին: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն հարցին, թե վերջին շրջանում մարդու անձնական կյանքին առնչվող տեսանյութեր են տարածվում համացանցում՝ խախտելով մարդու իրավունքները:

«Անձնական տվյալների պաշտպանության առանձին և անկախ մարմին ունենալու անհրաժեշտությունը բխում է իրականում ԵՄ ստանդարտներից, և միայն ստանդարտներին չէ, որ պետք է նայենք: Մենք պետք է նայենք սոցիալական անհրաժեշտությանը, թե կարիք ունե՞նք նման մարմիններ ձևավորելու, թե՞ չէ:

Ձեր կողմից բարձրաձայնված խնդիրները խոսում են այն մասին, որ մենք նման անկախ, ինքնավար մարմնի կարիք ունենք այս պահին, և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ձեռնարկել ենք, հայեցակարգը մշակված է, շուտով՝ այս ամսվա վերջ, Կառավարությունում հայեցակարգը պետք է քննարկենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պատգամավորի մեկ այլ մտահոգության, այն է՝ հարուցված քրեական գործերի մասով երկակի ստանդարտների կիրառմանը, Գալյանը հաստատեց՝ կան արարքներ, որոնք համարվում են անձնական կյանքին միջամտող և քրեորեն հետապնդելի, բայց վարույթների վերաբերյալ որևէ տեղեկության չի տիրապետում:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում