Վեդիի ջրամբարը կխնայի 19 մլն. կիլովատ էլեկտրաէներգիա՝ ոռոգելով 3200 հա հողատարածք
Եվս երկու տարի, և Վեդի ու Խոսրով գետերի ջրերը, հատկապես գարնանը, անտեղի չեն հոսի՝ ամբարվելով 29 մլն. մետր խորանարդ ջրամբարում: Ութ համայնքների 3200 հեկտարը կոռոգվի ինքնահոս եղանակով:













