Հոկտեմբեր 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարո Թարվերդյան

Ատրպէյճան վերացուց դէպի Հայաստան բեռներու տարանցման սահմանափակումները. Ալիև:

Հայաստան ողջունեց դէպի Հայաստան բեռներու տարանցման սահմանափակումները վերացնելու մասին Ալիևի յայտարարութիւնը:

Ատրպէյճանի որոշումը կարևոր նշանակութիւն ունի խաղաղութեան օրակարգի յառաջմղման գործին մէջ. Հայաստանի փոխվարչապետ:

Շուտով ատրպէյճանական և վրացական երկաթգիծով Հայաստան պիտի մտնէ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը. Պապոյեան:

Սիմոնեան և Գաֆարովա պայմանաւորուած են աջակցիլ խորհրդարանական մակարդակով վստահութեան ամրապնդման:

Մօտ ատնենէն հանդիպում տեղի պիտի ունենայ Կիւմրի- Կարս երկաթգիծի վերագործարկման համար. Ռուբինեան:

Հարաւային Կովկասի մէջ խաղաղութիւնն ու կայունութիւնը Իրանի համար ռազմավարական կարևորութիւն ունին. Արաքչի:

Քոս բարձր գնահատած է Երևանի ու Պաքուի միջև կարգաւորման յառաջխաղացումը:

Միջազգային սահմանները ուժով պէտք չէ փոխուին. Զելենսքիի և եւրոպացի առաջնորդներուն յայտարարութիւնը:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում