Սեպտեմբեր 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարո Թարվերդյան

Թրամփի ուղիին օրակարգը կը շարունակէ ըլլալ թէ՛ Ամերիկայի, թէ՛ միջազգային հանրութեան ուշադրութեան կեդրոնին. Փաշինեան:

Որևէ երրորդ կողմ կրնայ ներգրաւուիլ, որուն շուրջ Հայաստանն ու Ամերիկան ձեռք պիտի բերեն համաձայնութիւն. Փաշինեան՝ TRIPP-ի մասին:

Հայաստանի վարչապետը և Եւրոպայի Խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը միտքեր փոխանակած են տարածաշրջանային և միջազգային հարցերու շուրջ:

Նիկոլ Փաշինեան հանդիպում ունեցած է Մարդկային իրաւանց եւրոպական դատարանի նախագահին հետ:

Իրան կարող է դուրս գալ հիւլէական զէնք չտարածելու մասին պայմանագիրէն՝ պատժամիջոցներու կրկնակի կիրառումէն յետոյ. Euronews:

Դատարանը Սաակաշվիլիին և անոր անվտանգութեան նախկին պետին պարտաւորեցուցած է մօտ 3 մլն․ տոլար վճարել պետական գանձարան:

2030-ին Չինաստան ռուսական կազի մատակարարումները տարեկան մինչև 110 միլիառ խորանարդ մեթրի պիտի հասնին. ռուս-չինական նոր խողովակաշար պիտի կառուցուի:

Մոլտաւիոյ մէջ խորհրդարանի ընտրութիւններուն յաղթած է իշխող եւրոպամէտ կուսակցութիւնը:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում