Օրը՝ 60 վայրկյանում | 27.09.2025

ՄՄարո Թարվերդյան

Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է: Փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան:

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները ստորագրել են քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր:

Հայաստանի ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ հույս են ներշնչում. Գերմանիայի ԱԳՆ:

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցեր:

Ուկրաինան հայտնել է ենթակառուցվածքներին ռուսական հարվածների մասին:

Լուկաշենկոն Զելենսկուն կոչ է արել իր ձևակերպմամբ՝ հանգստանալ և չսպառնալ Մոսկվային ու Կրեմլին:

Էրդողանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետին` Պաղեստինը որպես պետություն ճանաչելու որոշման կապակցությամբ:

ՄԱԿ Անվտանգության խորհրդին չի հաջողվել հետաձգել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը:

Իրանը հետ է կանչել Գերմանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում իր դեսպաններին:

Սիրիայի դատարանը Բաշար ալ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում