Կապել էին 86-ամյա տղամարդուն, հափշտակել 16 700 դոլար և 650 000 դրամ. ավազակության համար հետախուզվողը հայտնաբերվել է

ԴԴավիթ Մուրադյան

Սեպտեմբերի 13-ին` առավոտյան ժամը 7-ին, մայրաքաղաքի Ավան թաղամասում հայտնաբերվել ու Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել ավազակության մեղադրանքով հետախուզվող 44-ամյա տղամարդը: Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը:

«Առանձնապես ծանր հանցանքը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 24-ին՝ մայրաքաղաքի Մուշավան թաղամասի բնակիչ 86-ամյա տղամարդու նկատմամբ։

Ըստ հաղորդման՝ գիշերվա ժամը 2-ի սահմաններում, դիմակավորված անձինք էին մտել տուն, հարվածներ հասցրել, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, ոտքերն ու բերանը, ապա հափշտակել էին 16 հազար յոթ հարյուր դոլար ու 650 հազար դրամ:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Նույն օրը պարզվել էր ավազակությունը կատարած անձանց ինքնությունը․ Երևանի Վարդաշեն թաղամասի բնակիչներ էին։ Դեպքի հաջորդ օրը քրեական ոստիկանները ձերբակալել ու նախաքննական մարմնին էին ներկայացրել տուն մտած անձանցից մեկին ու նրանց դեպքի վայր հասցրած տղամարդուն։

Սեպտեմբերի 13-ին հայտնաբերված խմբի մյուս անդամը ևս ներկայացվել է քննչական մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում