Այս տարի գնել ենք 12 փոշեկուլ մեքենաներ, 15 նոր աղբատարների մատակարարումն ընթացքի մեջ է. Ավինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Այս տարի գնել ենք 12 փոշեկուլ մեքենաներ՝ գերմանական, մեծ և փոքր չափսերի, և 15 նոր աղբատարների մատակարարումն այս պահի դրությամբ ընթացքի մեջ է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Շատ կարևոր է այն արձանագրումը, որ մենք այլևս այս տեսակի տեխնիկան ուղղակի մաշեցնելու և ինչ-որ մի փուլում չունենալու տրամաբանությամբ չենք գործում, պարբերաբար աղբատարները և փոշեկուլները թարմացնում ենք. դա իրականացնում ենք ամեն տարի»,- նշեց Ավինյանը:

Անդրադառնալով մայրաքաղաքում հին վերելակների փոխարինմանը՝ նա ասաց. «Այս տարի կփոխարինենք 500-ից մի փոքր ավելի վերելակ»: 

Ավինյանն ընդգծեց, որ հատուկ ուշադրություն է դարձվել կոյուղատար, հեղեղատար համակարգերի կառուցմանը, վերակառուցմանը:

«Ամեն տարի Երևանի քաղաքապետարանը իրականացրել է մոտավորապես 13-15 կմ նման համակարգերի կառուցում, վերակառուցում: Այս տարի 23 հասցեներում մեկնարկել են շինաշխատանքները, 26 հասցեների կոյուղատար և 1 հասցեի հեղեղատար համակարգերի նախագծային փաստաթղթերի մրցույթն է իրականացվում»,- նշեց Տիգրան Ավինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում