Նոր նյութերի շարքն արդեն իսկ ուղարկվել է խորհրդի անդամներին. Գալյանը՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի մասին

ԼԼուսինե Մուրադյան

Նոր նյութերի շարքն արդեն իսկ ուղարկվել է խորհրդի անդամներին, նախատեսում ենք եկող շաբաթվա ընթացքում ունենալ 1 նիստ, եթե խորհրդի անդամների մեծամասնությանը ընտրված օրը հարմար լինի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է նախատեսվում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստը, և երբ է անդրադարձ լինելու Անկախության հռչակագրին:  

«Մեր պլաններում կա ևս մեկ նիստի անցկացում սեպտեմբերի ընթացքում, և հետզհետե կինտենսիվացնենք խորհրդի աշխատանքները, որպեսզի կարողանանք ունենալ պատրաստի տեքստն այն ժամանակահատվածի համար, որի համար խոստացել էինք:

Ինչ վերաբերում է Անկախության հնռչակագրի անդրադարձին, չեմ կարծում, որ այս անգամ ուղարկած նյութերում և առաջիկա նյութերում դա տեղ կգտնի, բայց հենց տեղ գտնի և քննարկվի, առաջին հերթին հանրային տարբերակով իրազեկումները կիրականացնենք»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում