ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի. Նեթանյահու

ԴԴիանա Գասպարյան

Իսրայելը հաստատել է Գազայում ՀԱՄԱՍ-ին ջախջախելու ռազմական ծրագիրը՝ ինտենսիվ կրակի, բնակչության տարհանման և ցամաքային գործողությունների միջոցով՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։

Իսրայելի վարչապետն էլ մեկնել է Գազայի հատված՝ հաստատելու Գազա քաղաքը գրավելու ծրագրերը: Նա կրկնել է՝ ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի: Միևնույն ժամանակ, Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրահանգել է վերսկսել բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ: «Պատերազմը պետք է դադարեցվի Իսրայելի համար ընդունելի պայմաններով: Որոշումների կայացման փուլում ենք»,- շեշտել է վարչապետը։

Նեթանյահուի խոսքով՝ մարտերը կարող են ավարտվել, հենց որ ՀԱՄԱՍ-ը վայր դնի զենքը և վերադարձնի 50 պատանդներին, որոնցից առնվազն 20-ը ողջ են։

Չնայած այս հայտարարություններին՝ Իսրայելի վարչապետը հավատացրել է, թե Գազայի հատվածը օկուպացնելու նպատակ չունեն: «Մենք ցանկանում ենք փրկել Գազան, Իսրայելը և մյուս երկրները ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից»,- ընդգծել է Նեթանյահուն:

Մինչ այդ, Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը սրվում է, Գազա քաղաքի բնակիչները ստիպված հեռանում են այլ տարածքներ: Սովն ահագնանում է: Թերսնման պատճառով մահացածների թիվը հասել է 271-ի, այդ թվում՝ 112 երեխա: Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է 62000-ից ավելի պաղեստինցի:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում