Արհեստական բանականությունը կարող է մտածողության նոր տարածքներ նվաճել. Փաշինյան

ՀՀովհաննես Վարդանյան

«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել նման միջոցառումների անցկացումը: «Շատ դեպքերում ինովացիա և տեխնոլոգիա ասելով՝ մարդիկ հասկանում են կոնկրետ առարկաներ, գործիքներ, ծրագրեր, բայց իրականում ինովացիան տեղի է ունենում մեր մտքի մեջ, զարգանում է մարդու միտքը: Այսօր ամենակարևոր հրատապ հարցերից մեկը կապված է արհեստական բանականության հետ, և այդ նույն վախերն առաջանում են արհեստական բանականության զարգացման հետ կապված: Տեխնոլոգիաների պատմությունը մեզ հույս է տալիս, որ արհեստական բանականության զարգացումը մարդու միտքը կազատի այնպես, ինչպես առաջին ինդուստրիալ հեղափոխության ժամանակ ազատվեցին մարդու ձեռքերը, ապա նաև՝ միտքը: Այն մտավոր աշխատանքի մի մասը, որը կանի արհեստական բանականությունը՝ տարածք կազատի, որ մարդու մտածողությունը նոր ուղղություններ հայտնաբերի, նոր տարածքներ նվաճի»,-նշել է վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում