Օրը՝ 60 վայրկյանում | 23.07.2025

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Հայաստանն աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին. Փաշինյանը՝ Ալ-Սիսիին։

Ստամբուլը հյուրընկալել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։

Գիշերը Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց վրա կրկին հարձակում են իրականացրել ԱԹՍ-ներով։

Ռադան քվեարկել է Ուկրաինայի հակակոռուպցիոն ծառայությունների անկախության սահմանափակման օգտին։

ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի հետ ուղիղ բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին։

Դոնալդ Թրամփը հայտարարել է Ճապոնիայի հետ խոշորագույն առևտրային գործարք կնքելու մասին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա մասնակցությունը չի համապատասխանում ԱՄՆ-ի ազգային շահերին. Սպիտակ տուն։

ԵՄ-ն կարող է 30% մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների համար. Bloomberg։

Գազայում վերջին երեք օրվա ընթացքում սովից մահացել է 21 երեխա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում