«Տավուշ տեքստիլը» առաջիկայում կաշխատի նոր պրոֆիլով՝ բանվորական ձեռնոցներից բացի՝ գլխարկներ

ՄՄայա Խաչատրյան

«Տավուշ տեքստիլը» հաջորդ տարվա հունվարից կընդլայնի իր արտադրությունը՝ բանվորական ձեռնոցներից բացի կարտադրեն դասական ձեռնոցներ ու գլխարկներ: 10 տարի առաջ հիմնադրված այս գործարանը այժմ աշխատում է երկու արտադրամասով, որոնց արտադրանքի արտահանումը 8,5-ից հասնում է մինչև 9 միլիարդ դրամի: Ընկերության տնօրենը հպարտ է այն փաստից, որ արտադրության հումքը կարողանում է գնել առանց միջնորդի՝ ուղիղ արտադրող եվրոպական գործարանից: Չորաթան գյուղի արտադրամասն ունի 120 աշխատող, որոնց մի մասն աշխատանքի է գալիս նաև հարակից գյուղերից:

Տավուշի փոխմարզպետը «Տավուշ տեքստիլի» նշանակությունը գնահատում է նաև այլ դիտանկյունից՝ փոխվում է մարզի ոչ միայն տնտեսական նկարագիրը, այլև՝ դեմոգրաֆիական: Նախկինում արտագաղթողներն այլևս չեն հեռանում, վերադառնում են նաև երևանաբնակ տավուշցիները: Ընկերության տնօրենը մտադիր է վերագործարկել մարզի Բերդ ու Արծվաբերդ համայնքների արտադրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում