Յուլիս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

«Խաղաղութեան խաչմերուկ» նախաձեռնութիւնը ամբողջութեամբ կը համընկնի Չինաստանի «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» տեսլականին. Միրզոյեան:

Ռուսաստան և Ատրպէյճան պէտք է մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ մնան. Փեսքով:

12-օրուան պատերազմէն յետոյ առաջին անգամ Թեհրանի մէջ Խամենէին հանրութեան երևցաւ:

Ռուսաստան և Ուքրանիա կը շարունակեն փոխադարձ հարուածներ հասցնել, երկու կողմն ալ ունին զոհեր և աւերածութիւններ:

Հեռահար զէնքի արտադրութիւնը կ՛ընդլայնենք. Զելենսքի:

Մեզի հրադադար պէտք չէ, որը Քիևին և դաշնակիցներուն թոյլ պիտի տայ վերախմբաւորել ուժերը և ամրապնդել ռազմական ներուժը. Լաւրով:

ՊՐԻՔՍ-ը ընդգծեց Պաղեստինի անկախ պետութեան ստեղծման կարևորութիւնը:

Նեթանիահուն Ամերիկա ժամանեց՝ Կազայի հարցին շուրջ Թրամփի հետ բանակցելու:

Մասքի կուսակցութիւնը Ամերիկայի մէջ կրնայ քաղաքական քաոս պատճառել. Թրամփ:

Թեքսասի մէջ ջրհեղեղի զոհերուն թիւը 80-ը անցած է. քանի մը շրջաններուն մէջ արտակարգ դրութիւն յայտարարուած է:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում