Յունիս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Նիկոլ Փաշինեան Էրտողանի հրաւէրով Թուրքիա պիտի մեկնի:

Հայկական բեռներուն մէկ մասը մնացած է Իրանի Պանտար Ապպաս նաւահանգիստը. Պապոյեան:

Չենք ցանկար, որ պատերազմը տարածուի այլ երկիրներ կամ տարածաշրջան. Իրանի դեսպան:

Ատրպէյճան հիմնաւոր պատճառ չունի Հայաստանի դէմ յարձակում սկսելու համար. Խանդանեան:

Իսրայէլ և Իրան ամբողջ գիշեր փոխադարձ հարուածներ հասցուցած են:

Իսրայէլի բանակը չեզոքացուց Իրանի զինուած ուժերու կեդրոնական շտապի պետը:

Իրանի մէջ վնասուած են Նաթանզի և Սպահանի հիւլէական կեդրոնները. Աթոմային ուժանիւթի միջազգային գործակալութիւն:

Արաքչի Թրամփին կոչ ըրած է Իսրայէլը կանգնեցնելու:

Թրամփ Թեհրանի բնակիչներուն կոչ ըրաւ անյապաղ դուրս գալու:

Պատրաստ ենք օժանդակող դեր խաղալ հիւլէական բանակցութիւններուն վերադառնալու համար. Էրտողան:

Իսրայէլ չի փափաքիր դիմել կարգաւորման խաղաղ ճանապարհին և օգտուիլ միջնորդութենէն. Փեսքով:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում