Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Նիկոլ Փաշինյանը Պրահայում ներկայացրել է ՀՀ կառավարության տեսլականը՝ տարածաշրջանային զարգացումների, անվտանգային մարտահրավերների վերաբերյալ

ՎՎահե Դավթյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Պրահայում ընթացող «GLOBSEC 2025» միջազգային անվտանգության հեղինակավոր համաժողովին՝ հանդես գալով «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության մոտեցումներն ու տեսլականը տարածաշրջանային զարգացումների, անվտանգային մարտահրավերների և խաղաղության հաստատման հնարավորությունների վերաբերյալ։

Վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հաստատելով Հայաստանի Կառավարության հանձնառությունը՝ հասնելու խաղաղ և երկարատև կարգավորման: Նա նշել է, որ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, և այժմ առաջնահերթ է դրա ստորագրման և իրագործման գործընթացն ավարտին հասցնելը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու նպատակով։

Խոսելով տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորության մասին՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և երկխոսության վրա: Նա վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել հետևողական աշխատանքն այս ուղղությամբ, ինչը կդառնա տարածաշրջանում անվտանգության և երկարատև խաղաղության կարևոր երաշխիք:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նպատակ ունի ապահովել տարածաշրջանային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում