Նախորդ տարվա համեմատ 85 մլն-ով ավելի ՀԴՄ կտրոն է տպագրվել

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանում 2019 թ. առաջին 10 ամիսների ընթացքում 85 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն է տպագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019 թ. առաջին 8 ամիսների տվյալներով, նախորդ տարվա համեմատ, մենք 75 մլն հատ ավելի տպված ՀԴՄ կտրոն ունենք: 10 ամիսների տվյալներով՝ այդ թիվն արդեն հասել է 85 միլիոնի»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ համեմատություններն արդեն կարողանում են կատարել հետհեղափոխական ժամանակահատվածի կտրվածքով: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում