2025-ին արդեն 48 կմ ճանապարհ ենք ասֆալտապատել. Խուդաթյան

ԼԼուսինե Մուրադյան

Նախատեսում ենք պետբյուջեից 13,8 մլրդ դրամի վերաբաշխում կատարել և դա ուղղել տրանսպորտային օբյեկտների, ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ու կառուցման աշխատանքները ֆինանսավորելուն, ինչպես նաև դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը, փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերմանը, նաև արդեն ավարտված աշխատանքների՝ 5 տոկոսի ու պատրաստի նախագծերի համար վճարմանը: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 5-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Նախագծով նախատեսված ընդհանուր հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը 8 կմ է, որից միջպետական նշանակության է՝ 16,1 կմ, հանրապետական նշանակության՝ 25 կմ, մարզային նշանակության՝ 16,9 կմ, նախատեսված է հիմնանորոգել 2 կամուրջ»,- ասաց նա:

Չզեկուցվող փաթեթով նախատեսված է նաև 2,3 մլրդ դրամի վերաբաշխում կատարել՝ ֆինանսավորումն ամբողջությամբ ուղղելով միջին նորոգման աշխատանքների իրականացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ուղղությունները, որոնք վերաբաշխման արդյունքում պետք է ֆինանսավորվեն: Այսպես, նախատեսվում է հիմնանորոգել Մեղրու լեռնանցքից անցնող 2 կմ ճանապարհը, Ջրվեժից Գառնի տանող ավտոճանապարահի 17 կմ հատվածը, Թթուջրից Նավուր տանող 11 կմ ճանապարհը, Ալավերդիից դեպի Սանահին թաղամաս և Ակներ տանող ավտոճանապարհի՝ 10,1 կմ ընդհանուր երկարությամբ հատվածը, Բջնիի ամրոց տանող ճանապարհը, Սևանի տրանսպորտային հանգույցը, նաև նախատեսվում է վերակառուցել Սելիմի լեռնանցքի՝ 1,53 կմ հատվածը և այլն:

Նախատեսվում է նաև ավարտված աշխատանքների՝ վերջին 5 տոկոսի վճարում, որոնց թվում են Սպիտակի ոլորանների հիմնանորոգման աշխատանքները: Փաշինյանը տեղեկացրեց, որ այս ավտոճանապարհի եզրային հատվածներում իջվածքներ է նկատել: Խուդաթյանն արձագանքեց՝ վերջին 5 տոկոսի վճարման ժամանակ կստուգվեն աշխատանքները, ապա ներկայացրեց 2025 թվականին կատարված աշխատանքների թվային ցուցանիշները:

«Այս տարի արդեն 48 կմ ճանապարհ ենք ասֆալտապատել, մոտավորապես 350-ի մասով ունենք պայմանագրեր՝ կնքված կապալառուի հետ, և ավելի քան 200-ի մասով այս պահին աշխատանքներ են իրականացվում»,- ասաց Խուդաթյանը:

Տիգրան Ավինյանը՝ Երևանի համար նոր ավտոբուսների գնման գործընթացի մասին

Տիգրան Ավինյանը՝ Երևանի համար նոր ավտոբուսների գնման գործընթացի մասին

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում