Օրը՝ 60 վայրկյանում | 26.05.2025

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանում մեկնարկել է «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովը. ելույթ է ունեցել նաև Փաշինյանը:

Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ. վարչապետ:

Ժամանակն է ստորագրել և վավերացնել այն, ահա թե ինչ են սպասում Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Եվրոպան. Բարոն՝ խաղաղության պայմանագրի մասին:

Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, մենք դա տեսել ենք սեփական փորձով. Միրզոյան:

Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Եվրամիությանի միջև ավելի սերտ հարաբերություններին. Ֆիցո:

Ռուսաստանը և Ուկրաինան ավարտել են «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով գերիների փոխանակումը:

Ռուսաստանը կրկին լայնածավալ հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա:

Պուտինը խելագարվել է. Թրամփը` ռուսական հարվածների մասին:

Պեսկովը Պուտինի մասին Թրամփի խոսքը բացատրել է որպես հուզական գերծանրաբեռնվածություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում