Կալասը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ

ՎՎահե Դավթյան

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ: Կողմերն անդրադարձել են Իրանի միջուկային ծրագրին: X-ի իր էջում Կայա Կալասը գրել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում ընդգծել է դիվանագիտության կարևորությունը միջուկային հարցերում և տարածաշրջանում դեէսկալացիայի համար։

Կալասը կոչ է արել Թեհրանին դադարեցնել Ռուսաստանին ռազմական աջակցությունը և մտահոգություն է հայտնել Իրանում լրտեսության համար ԵՄ քաղաքացիների կալանավորման կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Բրյուսելի և Թեհրանի հարաբերությունները «կախված են այս բոլոր հարցերում առաջընթացից»:

Այսօր ավելի վաղ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջուկային ծրագրի հարցով հանդիպել «եվրոպական եռյակի» հետ՝ չնայած ավելի վաղ նախատեսված բանակցությունների հետաձգմանը:

Նրա խոսքով՝ Հռոմում կողմերի ներկայացուցիչների հանդիպումը պետք է տեղի ունենար մայիսի 2-ին, սակայն փոխադարձ համաձայնությամբ այն հետաձգվել է:

«Մենք պատրաստ ենք երկխոսության, պետք է միայն համաձայնեցնել նոր ամսաթիվը», - նշել է Բաղաեին:

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում