Թրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ

ՎՎահե Դավթյան

Ֆրանսիայի նախագահն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարին և Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին, որը վերջին օրերին հանդիպել է Վլադիմիր Պուտինի և միջուկային գործարքի հարցով իրանական պատվիրակության հետ:

Հայտնի է, որ փարիզյան շփումների օրակարգում են եղել ռուս-ուկրաինական հակամարտությունը, հրադադարի հասնելու ջանքերը և Իրան-ԱՄՆ լարվածությունը:

Զուգահեռ Փարիզում են նաև Կիևի ներկայացուցիչները, որոնք բանակցություններ են անցկացրել եվրոպացի գործընկերների հետ: Քննարկվել է պատերազմին վերջ տալու, Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների և եվրոպական ռազմական կոնտինգենտի տեղակայման հեռանկարը:

Այնուհետև տեղի է ունեցել Կիևի և Սպիտակ տան պատվիրակությունների հանդիպումը:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում