Բացահայտվել են ընտրակաշառք տալու դեպքեր․ ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից

ՎՎահե Դավթյան

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ՝ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:

Հիշեցնենք, որ ընտրակաշառք տալը, ստանալը, ինչպես և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը քրեորեն պատժելի արարքներ են։

«ՆԳՆ ոստիկանությունը գործընկեր իրավապահ կառույցների հետ շարունակելու է ձեռնարկել գործողություններ նմանօրինակ արարքները բացահայտելու ուղղությամբ: Կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից»,- ասված է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում