Օրը՝ 60 վայրկյանում | 16.03.2025

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկություն է տարածել, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ:

Ադրբեջանի ապատեղեկատվությունից հետո ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ և արձանագրել, որ իրավիճակը հանգիստ է:

Շվեդիան, Մալթան, Կիպրոսը, Չիլին, Արաբական պետությունների լիգան խրախուսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի արագ ստորագրումը:

Մենք պետք է ավարտենք այս խաղաղ համաձայնագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին. Մայք Ուոլցը՝ Հաջիևին:

Կարող ենք փորձաքննության ուղարկել երկու երկրների սահմանադրությունները Վենետիկի հանձնաժողով. Ալեն Սիմոնյան:

Էրդողանը և Թրամփը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին և Սիրիայում կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը. Reuters:

Առայժմ Թրամփի նամակը հրապարակելու հիմքեր չունենք. Բաղաեի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում