Մարտ 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Խաղաղութեան համաձայնագիրը պատրաստ է ստորագրութեան. Հայաստանի Արտաքին գործոց նախարարութիւն:

Եւրոպայի խորհրդարանը բանաձև ընդունեց՝ պահանջելով Պաքուէն անյապաղ ազատ արձակել հայ գերիները:

Ռուբէն Վարդանեանը հացադուլը դադրեցուցած է:

ԵՄ դիտորդներու ներդրումը տարածաշրջանին մէջ կայունութիւ և անվտանգութիւն ամրապնդելու գործին մէջ անգնահատելի է. Վելտքամփ:

Քուրքսի շրջանին մէջ հակառակորդի տարածքներէն ազատագրուած է աւելի քան 86 տոկոսը. Ռուսաստանի Գերագոյն շտապի պետ:

Փութին Քուրսքի հրամանատարական կէտերէն մէկը այցելած է:

Ռուսական ուժերը գրաւած են Քուրսքի մարզի Սուճա քաղաքը. Ռուսաստանի Պաշտպանութեան նախարարութիւն:

Ռուսաստան չընդունիր Ուքրանիոյ մէջ այլ երկիրներու զինուած ուժերուն տեղակայումը. Զախարովա:

Թուսք և Էրտողան քննարկած են Ուքրանիոյ շուրջ վերջին զարգացումները:

Ուքրանիայէն որոշ դրական հաղորդագրութիւն ստացած եմ. այժմ ամէն ինչ Ռուսաստանի պատասխանէն կախուած է. Թրամփ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում