Ավելի, քան երբևէ, մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը. ՀՀ ԱԳ նախարար

ՎՎահե Դավթյան

«Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են բերել երկարատև կայունություն ու տարածաշրջանային առաջընթաց»,- հայտարարել է արտգործնախարարը՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում:

Արարատ Միրզոյանը հավելել է.

«Թերևս այս տեսլականը չէր կարող ավելի լավ սահմանվել, քան Մահաթմա Գանդիի հայտնի ուղերձում. «Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»:

Արտգործնախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայի նկատմամբ բեմադրված դատավարություններին:

Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում