Ապրիլին սպասվող պետություն-գործարար հանդիպմանն ընդառաջ. ով ինչ է ակնկալում

ՎՎարդան Հովսեփյան

-Գործարարներն արձագանքում են Հայաստանի վարչապետի՝ ապրիլին աշխատաժողով կազմակերպելու կոչին: Նիկոլ Փաշինյանը նկատել էր, որ համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա: Տնտեսության դիվերսիֆիկացիայից մինչև QR կոդերի ներդրման առաջացրած ծախսեր. գործարարներն արդեն որոշել են՝ ինչ հարցեր են բարձրացնելու: Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ իրենք քաջածանոթ են գործարար համայնքի խնդիրներին: Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին գրանցում է բարձր աճ, անհրաժեշտություն կա հասկանալու, թե ինչպես անել, որ այն լինի շարունակական:

Նորարարությունները, ստանդարտ-ացումը, այդ ճանապարհին պետական աջակցությունը առանցքային են, հանրային և մասնավոր կապիտալին տիրապետողների որոշումներից է կախված, թե ինչպիսի պետություն կունենանք: Բոլոր դեպքերում աշխատաժողովը պետք է նպաստի արտադրության խթանմանը, վաճառքների ու հարկերի ավելացմանը` հանուն պետության ամրապնդման: Ոմանք այս աշխատաժողովը նույնիսկ մի քիչ ուշացած են համարում: Կողմերի հետ զրուցել է Նիկոլայ Ավետիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում