Օրը՝ 60 վայրկյանում | 24.02.2025

ԼԼուսինե Մուրադյան

Պահպանողականները հաղթել են Բունդեսթագի ընտրությունում. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մերցին:

Միրզոյանը և Արաղչին Ժնևում մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ադրբեջանը չեղարկել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի և BBC-ի հավատարմագրումը:

Անկարայում Ֆիդանը և Լավրովը քննարկել են Հարավային Կովկասում համագործակցության խորացման հեռանկարը:

Կդադարեցնենք ռազմական գործողությունները այն ժամանակ, երբ բանակցությունները տան կայուն արդյունք, ձեռնտու՝ Ռուսաստանին. Լավրով:

Անկարան պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի իրավիճակի շուրջ. Ֆիդան:

Ուկրաինան մարտին կստանա 3,5 միլիարդ եվրո օգնություն. Ֆոն դեր Լայեն:

Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը:

Սի Ծինփինն աջակցություն է հայտնել Ռուսաստան-Միացյալ Նահանգներ երկխոսությանը:

Իսրայելը տանկեր է ուղարկում Արևմտյան ափ՝ պատճառաբանելով, թե ՀԱՄԱՍ-ը դադարեցնում է Գազայի հատվածում բանակցությունները. Al Jazeera:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում