Փետրուար 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ատրպէյճանի և Հայաստանի անվտանգութիւնը մեզի համար շատ կարևոր է. Իսմայիլ Պաղայի:

Վրաստանի մէջ ցոյցի ժամանակ բախումներ եղած են  ցուցարարներուն և ոստիկաններուն միջև. տասը անձ տուժած է:

Եւրամիութիւնը կանգնած է Վրաստանի ժողովուրդի կողքին՝ յանուն ազատութեան և ժողովրդավարութեան անոնց պայքարին. Քայա Քալաս:

Ուքրանիոյ իշխանութիւնները մերժած են ընտրութիւն կատարելու՝ Միացեալ Նահանգներու կոչը:

Մաքսատուրքերու քաղաքականութիւնը կը սպառնայ նաև Եվրամիութեան. Թրամփ:

Եթէ առևտրային թեմաներով մեր վրայ կը յարձակին, մենք մեզ պէտք է յարգենք և արձագանգենք. Մաքրոնի արձագանգը՝ Թրամփին:

Գանատան, Մեքսիքօն և Չինաստանը կը պատրաստուին պատասխան մաքսատուրքեր սահմանել Ամերիկայի դէմ. BBC:

Ամերիկայի պետական քարտուղարը Փանամա այցելած է:

Փոփոխութիւններ  անհրաժեշտ են Փանամայի ջրանցքի գործունէութեան հարցով. Մարքօ Ռուպիօ:

Թրամփ սկսած է Միացեալ Նահանգներու Միջազգային զարգացման գործակալութեան փակման գործընթացը:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում