Ովքեր, ինչպես պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն և ինչ հետևանք կունենա խուսափելը, կեղծելը

ՄՄուշեղ Իսախանյան

Մինչև մայիսի մեկը Հայաստանի Հանրապետության մոտ 900 հազար քաղաքացիներ պարտավոր են ներկայացնել 2024 թվականի եկամուտների հայտարարագիր: Հանրության լայն շրջանակների ան-հանգստությանը և հարցումներին ի պատասխան, պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է, թե ինչ է անհրաժեշտ հայտարարագիր լրացնելու համար:

Նախ անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, ապա հաստատել էլեկտրոնային ստորագրություն, որի համար պարտադիր վճարվում է տարեկան երեք հազար դրամ: Սակայն, թե՛ պատասխանատու գերատեսչության մասնագետները, թե՛ անկախ տնտեսագետները նշում են, որ այդ երեք հազարը ոչ միայն հայտարարագիր ներկայացնելու համար է: էլեկտրոնային ստորագրությունն անհրաժեշտ է նաև սոցիալական մի շարք ծրագրերից օգտվելու համար:

Եվ առհասարակ, հենց հայտարարագրումը կարևոր է եկամտա-հարկի հաշվին սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար: Ինչ վերաբերում է հնարավոր թերությունների համար տուգանքներին, ապա պետեկամուտների կոմիտեն հավաստիացնում է, որ հատկապես առաջին փուլում կոշտ վարչարարություն վարելու նպատակ չունեն: Համակարգի բոլոր վիճահարույց դրույթների վերաբերյալ մասնագետներից պարզաբանումներ Մուշեղ Իսախանյանն է ստացել:

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում