ՀՀ-ն պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ և ԵՄ միջև. Օվերչուկ

ՄՄերի Ներսիսյան

Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ շեշտելով՝ այդ երկու կազմակերպությունները «անհամատեղելի» են: «Երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Անհնար է պատկերացնել, որ դրանք ինչ-որ պահի կմիավորվեն»,- ասել է նա։

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի կողմից Եվրամությանն անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից ելքի սկիզբ, և ռուսական կողմը Հայաստանի հետ իր տնտեսական քաղաքականությունը կկառուցի այդ հանգամանքը հաշվի առնելով: Միաժամանակ նա ընդգծել է՝ դա Հայաստանի ինքնիշխան ընտրությունն է:

Օվերչուկը հավելել է, որ եթե Հայաստանոը սահմանափակի ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, «մի կողմից կթանկանան էներգակիրներն ու պարենային ապրանքները, իսկ մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80 տոկոսով»։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում